Երևանում մանակապարտեզ գնալու իր հերթին սպասում է 3 տարեկանից բարձր 1800 երեխա
«Ապրիլի 1-ի դրությամբ Երևանի մանկապարտեզներում հերթագրված է շուրջ 8000 երեխա: 3 տարեկանից բարձր հերթագրված երեխաների թիվն է՝ 1800»: Panorama.am-ի գրավոր հարցման ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից՝ չհստակեցնելով հերթագրված երեխաների թիվն ըստ վարչական շրջանների:
Վարչությունից հավատացնում են, որ նախորդ տարվա համեմատ հերթագրված երեխաների թիվը նվազել է: Թե ինչքանով, չեն մանրամասնել, միայն նշում են, որ լրացուցիչ խմբերի ձևավորման արդյունքում է թվի նվազումը եղել:
«Երևանի ենթակայության մանկապարեզներ է հաճախում շուրջ 30.953 երեխա»,-հայտնեցին քաղաքապետարանից:
Հարցրել էինք, ընթացիկ և հաջորդ տարում մանակապարտեզների, խմբասենյակների թվի ավելացման խնդիր դրվա՞ծ է, ի պատասխան տեղեկացրել են. «Լրացուցիչ/նոր/խմբերի ավելացման խնդրին կանդրադառնանք առաջին իսկ հնարավորության դեպքում»:
Հարակից հրապարակումներ`
- Բախշյան. Ստեղծվել է մանկապարտեզներ հաճախող և հերթագրված երեխաների հաշվառման էլեկտրոնային ծրագիրը
- Սեպտեմբերի 1-ից երևանյան մանկապարտեզներ կընդունվեն ևս 1300 երեխաներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան