ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Եթե պաշտպանենք լրագրողներին, նրանց խոսքն ու պատկերները կփոխեն մեր աշխարհը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Լրագրողները գնում են ամենավտանգավոր վայրերը՝ լսելի դարձնելու ձայն չունեցողների ձայնը։ Մեդիա դաշտի աշխատողները դառնում են զրպարտության, սեռական բռնության զոհ, ձերբակալվում են, վիրավորվում ու նույնիսկ զրկվում կյանքից։
Հարկ է, որ առաջնորդները պաշտպանեն մամուլի ազատությունը։ Սա չափազանց կարևոր է ապատեղեկատվության հաղթարշավը կասեցնելու առումով։
Եվ նաև անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը պայքարի հանուն ճշմարտությունն իմանալու իրավունքի։
Մամուլի ազատության օրը կոչ եմ անում վերջ տալ լրագրողների նկատմամբ բոլոր ճնշումներին, որովհետև ազատ մամուլը բոլորի համար խաղաղության և արդարության գրավականներից է։
Եթե պաշտպանենք լրագրողներին, նրանց խոսքն ու պատկերները կփոխեն մեր աշխարհը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան