Մայիսի 5-6-ի մայրաքաղաքում առաջին անգամ կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը
Մայիսի 5-6-ի մայրաքաղաքում առաջին անգամ կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը՝ նվիրված հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկայացմանը:
Միջոցառումը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նախաձեռնել են «Արենի» փառատոն հիմնադրամը, որը տարիներ շարունակ կազմակերպում է Արենի գինու փառատոնը և սննդային բլոգեր Աննա Մազմանյանը:
Ինչպես լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանն ասաց «Արենի» փառատոն-հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, միջոցառման նպատակն է Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացումը։
«Նմանատիպ միջոցառումներ անցկացվում են տարբեր երկրներում, հիմնականում Եվրոպայում, երբ եվրոպացիները ցանկանում են զբոսաշրջիկներին ներկայացնել իրենց ազգային ուտեստներն ու գինիները»,- ասասց նա։
Նունե Մանուկյանը հիշեցրեց, որ Երևանը գինու հնագույն բնօրրան է, նույնիսկ ավելի հին, քան Արենին։ Դրա մասին վկայում են Դալմայի այգիներում կատարված պեղումները։
Ասուլիսին ներկա Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն իր հերթին նկատեց, որ իրենք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում զբասաշրջության զարգացմանը նպաստող ցանկացած հետաքրքիր միջոցառում։
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր միջոցառում կլինի և պարբերական կդառնա։ Մայիսին Հայաստան ռուս զբասաշրջիկների մեծ հոսք է սպասվում, և գինու օրերը նրանց համար շատ հետաքրքիր կլինեն»,- ամփոփեց պաշտոնյան։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան