Ես պարտավորված չեմ ամեն հիմարության պատասխանել. Փաշինյանը՝ «Երկիր ծիրանիի» մեղադրանքների մասին
Մայիսի 14-ին յուրաքանչյուր երևանցի ինքն է որոշելու, թե ով է լինելու Երևանի քաղաքապետը, ովքեր են լինելու ավագանիում։ Որևէ մեկը երևանցու փոխարեն չի կարողանալու որոշել քաղաքային իշխանությանը։ Ավան վարչական շրջանում այսօր իրականացված քարոզարշավի ընթացքում այս մասին ասաց «Ելք» դաշինքից Երևանի ավագանու անդամի թեկնածու Արայիկ Հարությունյանը։
Նա մայրաքաղաքի բնակիչներին հորդորեց ընտրությունների օրը ձայն տալ փոփոխություն բերող ուժին՝ «Ելք»-ին՝ այսպիսով դաշինքին թույլ տալով Երևանը վերադարձնել երևանցիներին։
«Մայիսի 14-ին հենց դուք եք որոշելու, թե ապագայու ինչպիսի դպրոցներում են ձեր երեխաները սովորելու։ Ձեր երեխաները սովորելու են այնպիսի դպրոցներում, որոնց տնօրենները պատասխանատու են լինելու նրանց կրթության համար։ Ուստի դուխով ձեր ձայնը տվեք «Ելք» դաշինքին»,- ասաց ավագանու թեկնածուն։
«Ելք» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելեց, որ մայիսի 14-ին երևանցիներին հնարավորություն է ընձեռնված փոխել քաղաքային իշխանությունը։ Դրա համար անհրաժեշտ է գնալ ընտրատեղամասեր և քվեարկել «Ելք» դաշիքնի օգտին։
Լրագրողներից մեկի դիտարկումը, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունն իրեն մեղադրում է է ՀՀԿ-ին սատարելու մեջ, զայրացրեց Նիկոլ Փաշինյանին։ «Ժողովուրդ ջան, էդ հարցերն ամեն օր տալո՞ւ եք։ Դուք ընտրարշավը լուսաբանում եք։ Որոշեք, եթե այդպես է, գնացեք, մեծ վերնագրեր դրեք։ Ես պարտավորված եմ ամեն հիմարության պատասխանե՞լ։ Նույն ձևով մենք հակադարձում ենք մեզ մեղադրողներին։ Գնացեք նույն հարցերը տվեք իրենց։ Ինձ նման հիմար հարցեր մի տվեք» ,- ասաց նա։
Հարցին՝ «Ելքն» ի՞նչ խնդիրներ է թիրախավորել կոնկրետ վարչական շրջանում, քաղաքապետի թեկնածուն նշեց՝ թեև տպավորություն է , որ Ավանում այլ թաղամասերի համեմատ ավելի բարվոք վիճակ է, սակայն բավական է՝ քամի բարձրանա և փոշու ամպն ապահոված է։ Ավան վարչական շրջանում, ըստ նրա, կանգառներում նույն անմխիթար վիճակն է, ինչ մյուս վարչական շրջանների կանգառներում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին