
Էրդողան. Պուտինի հետ քննարկման հիմնական թեման լինելու է սիրիական ճգնաժամի հաղթահարումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտնել է այն հիմնական թեմաները, որոնք պատրաստվում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Այս մասին հաղորդում է ռուսական «РИА новости» գործակալությունը:
Էրդողանի խոսքով՝ քննարկման հիմնական թեման լինելու է սիրիական ճգնաժամի հաղթահարումը:
«Անկասկած, բանակցություններում ամենակարևոր թեման դա Սիրիան է: Միասին մենք շատ քայլեր ենք ձեռնարկել Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու համար: Մեր համագործակցությունն արդյունավետ է: Մեր հիմնական նպատակը քաղաքական կարգավորմանը հասնելն է, կարևոր է նաև զինադադարի հաստատումը, կրակի դադարեցումը»,-հայտարարել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում՝ Սոչի մեկնելուց առաջ: