Սերգեյ Բագրատյան. Անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել
«Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակի 19-րդ հորիզոնական գտնվող Սերգեյ Բագրատյանը ԿԸՀ-ում հայտնված իր ինքնաբացարկի դիմումի մասին չի խոսել «Բարգվաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի հետ:
«Դիմումը ներկայացնելուց մեզ հետ չեն խոսել: Դա մեզ իրավունք է տվել, որ դիմում տալուց մենք էլ չխոսենք»,-ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց թեկնածուն, ապա ավելացրեց, որ փորձել է կապվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն չի հաջողվել:
Վայոց Ձորի նախկին մարզպետը համարում է, որ իր ու դաշինքի մյուս թեկնածուների նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել:
Նա վստահեցրեց, եթե օրինականությունը հաղթի, ապա ինքն անպահման խորհրդարան կգնա: Այս պահին հստակ չի որոշել օրենսդիրում հայտնելուց հետո կլինի խմբակցության անդամ, թե՞ կգործի դրանից անկախ:
Սերգեյ Բագրատյանն ասաց, որ ինքնաբացարկի դիմումներ իրենք նախապես գրել են, բայց ոչ թե պատգամավորի մանդատից հրաժարվելու, այլ ընտրական ցուցակից որպես թեկնածու դուրս գալու մասին: Բագրատյանը նշեց, որ ժողովրդի կողմից ստացած քվեներն ինքը պաշտպանելու է:
«Ես անկեղծ եմ ասում, մամուլից եմ առաջին անգամ իմացել: Իհարկե, վիրավորված եմ»,-ասաց Բագրատյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մուկուչյան. «Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածու ինքնաբացարկի դիմումները հետ են պահանջել
- Ինքնաբացարկ հայտնած պատգամավորները ԿԸՀ-ում են
- Մանուկ Սուքիասյանը ինքնաբացարկի մասին պարզաբանումներ կներկայացնի ավելի ուշ
- Նապոլեոն Ազիզյանը հետ է պահանջելու ինքնաբացարկի դիմումը
- Ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են « Ծառուկյան» դաշինքից. «Ժողովուրդ»
- ԲՀԿ-ում Խաչիկ Մանուկյանի անունից ինքնաբացարկի դիմում են գրել. «Ժամանակ»
- Հայտնի են ինքնաբացարկ հայտնած պատգամավորների անունները
- ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են ՀՀԿ և ՀՅԴ անդամներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին