Մուկուչյան. «Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածու ինքնաբացարկի դիմումները հետ են պահանջել
««Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածուի կողմից այսօր առավոտյան դիմումներ ենք ստացել: Վերջիններս, ըստ էության, հայտնում են, որ իրենց անունից ներկայացված մանդատից հրաժարվելու դիմումը չեղյալ համարվի, տեղեկացնում են նաև, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց»: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանի ներկայացուցիչն այսօր առավոտյան դիմում է փոխանցել ԿԸՀ, որտեղ նշված է, այն տեղեկատվությունը, որ դիմում է գրել, չի համապատասխանում իրականությանը և հիմք ընդունելով այս հայտարարությունը, նման դիմումի առկայության դեպքում այն քննության չառնել: Նա չի հրաժարվում պատգամավորական մանդատից:
Նույն դաշինքի անդամ Խաչիկ Մանուկյանը նույնպես դիմում է գրել՝ կրկին խնդրելով ընթացք չտալ իր անունով ներկայացված դիմումին, իրենց տրամադրել ԱԺ պատգամավորի մանդատ:
Նիստին ներկա Խաչիկ Մանուկյանը նախ ասաց, որ ցանկանում է տեսնել իր դիմումը: Նրան տվեցին ինքնաբացարկի դիմումը:
Դաշինքով պատգամավոր ընտրված Արարատ Զուրաբյանը նույնպես դիմում է գրել, որպեսզի ընթացք չտան պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին իր անունից ներկայացված դիմումը և ներկայացնում պահանջ տրամադրել պատգամավորի մանդատը: Նա ներկա էր նիստին, նշեց, որ պնդում է դիմումում նշվածը:
Նիստին ներկա էին նաև պատգամավորի մյուս թեկնածուները, որոնց անունից մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացվել ԿԸՀ՝ Ալիկ Եղիկյան, Սերգեյ Բագրատյան, Մուշեղ Սաղաթելյան, Հրանտ Դավթյան, Վահան Կարապետյան, Մանուկ Սուքիասյան, Արթուր Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան:
Նիստին ներկա թեկնածուները կամ նրանց ներկայացուցիչները պնդեցին, որ իրենց անունից ներկայացված դիմումները չեղյալ համարել և տրամադրել պատգամավորի մանդատ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշիքնից ընդհանուր առմամբ 23 դիմում էր ներկայացվել:
Նա նաև տեղեկացրեց, որ նախօրեին ՀՀԿ-ից ստացել են ինքնաբացարկի 9 դիմում, ՀՅԴ-ի՝ 3 դիմում, նախօրեին հրապարակված ցանկը նոր դիմումներով չի համալրվել:
Հարակից հրապարակումներ`
- Ինքնաբացարկ հայտնած պատգամավորները ԿԸՀ-ում են
- Մանուկ Սուքիասյանը ինքնաբացարկի մասին պարզաբանումներ կներկայացնի ավելի ուշ
- Նապոլեոն Ազիզյանը հետ է պահանջելու ինքնաբացարկի դիմումը
- Ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են « Ծառուկյան» դաշինքից. «Ժողովուրդ»
- ԲՀԿ-ում Խաչիկ Մանուկյանի անունից ինքնաբացարկի դիմում են գրել. «Ժամանակ»
- Հայտնի են ինքնաբացարկ հայտնած պատգամավորների անունները
- ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են ՀՀԿ և ՀՅԴ անդամներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին