Նապոլեոն Ազիզյանը հետ է պահանջելու ինքնաբացարկի դիմումը
Ապրիլի 2-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը պնդում է, որ անձամբ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել և չի պատկերացնում՝ իր անունն ինչպես կարող էր հայտնվել պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում։
«Չեմ կարող ասել՝ իմ անունն ինչպես է այնտեղ հայտնվել։ Ասել եմ և հիմա էլ կարող եմ կրկնել, որ ամսի 2-ից՝ ընտրությունների օրվանից, տանը հիվանդ պառկած եմ, ոտքս ցավում է, չեմ կարողանում քայլել։ Մինչև հիմա տանից դուրս չեմ եկել»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազիզյանը։
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ինքնաբացարկի դիմումը նույնիսկ չի էլ տեսել։
Հարցին՝ քննարկե՞լ է արդյոք այս հարցը Գագիկ Ծառուկյանի հետ, Նապոլեոն Ազիզյանը բացասական պատասխան տվեց։ Իսկ պատրաստվո՞ւմ է։ Ի պատասխան՝ նա նշեց. «Դե, պատրաստվում եմ բողոքարկել։ Եթե բողոքարկման ժամկետը մինչև այսօրվա 15։00-ն է, ապա մինչ այդ անպայման բողոքարկելու եմ»։
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի 100 հոդվածւ 4-րդ կետը սահմանում է. « Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ներկայացված ինքնաբացարկի կամ մանդատից հրաժարվելու դիմումները վավերացվում են նոտարական կարգով, կամ համապատասխան դիմումը անձը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:
Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից, ինչպես նաև տարածքային ընտրական ցուցակից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով»:
Հարակից հրապարակումներ`
- Ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են « Ծառուկյան» դաշինքից. «Ժողովուրդ»
- Հայտնի են ինքնաբացարկ հայտնած պատգամավորների անունները
- ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են ՀՀԿ և ՀՅԴ անդամներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին