Ծառուկյանի թիկնազորի պետը հորդորող լիներ, առավոտյան ինձ կհորդորեր չվերցնել մանդատը. Նապոլեոն Ազիզյան
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը և ԱԺ գործող պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ինձ հարազատ մարդիկ են և հաճախ են այցելում իմ տուն։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց պատգամավորության մանդատն այսօր հետ ստացած Նապոլեոն Ազիզյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություննրին, որ Բաբայանի այցի նպատակը մեկն է եղել՝ Գագիկ Ծառուկյանի անունից հորդորել, որպեսզի Ազիզյանը, այնուամենայնիվ, մտքափոխվի և չվերցնի օրենքով իրեն հասանելիք պատգամավորական մանդատը:
«Իրենց գալու ժամին ԿԸՀ-ում արդեն նիստ էր ընթանում, հորդորող լինեին, առավոտյան կամ երեկ կհորդորեին»,- ասաց նա։
Իսկ թե որոնք են լինելու իր առաջիկա անելիքները, Նապոլեոն Ազիզյանը չցանկացավ պարզաբանել։ «Շուտ չի՞ դրա մասին խոսել։ Մանդատս դեռ չեմ ստացել, երբ ստանամ, այն ժամանակ էլ կասեմ»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին