Բրիտանիայի համար ԵՄ-ից դուրս գալն արժեցել է 100 միլիարդ եվրո
Լոնդոնը չի վճարի 100 միլիարդ եվրո ԵՄ-ից «բաժանվելու» համար: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԵՄ կազմից դուրս գալու հարցերով նախարար Դևիդ Դևիսը:
http://www.bbc.com/russian/news-39791474
«Մեծ Բրիտանիան կվճարի միայն այն, ինչը նախատեսված է իրավաբանորեն, այլ ոչ թե այն, ինչ ուզում է ԵՄ-ն»,- նշել է Դևիսը:
Ավելի վաղ «Financial Times» պարբերականը այդ կապակցությամբ գրել էր, որ Մեծ Բրիտանիայի համար «Բրեքսիտը» կարժենա 50-60 միլիարդից մինչև 100 միլիարդ եվրո՝ հիմնվելով սեփական հաշվարկների վրա: Գումարը կարող է աճել Լեհաստանի և Ֆրանսիայի պահանջով գյուղատնտեսական սուբսիդիաների վճարման համար: Բացի այդ Գերմանիան կարող է կարող է պահանջել բրիտանական մասնաբաժինները եվրոպական ակտիվներում՝ անշարժ գույքի, բանկային դեպոզիտների և այլն:
«Financial Times» պարբերականի նշած 100 միլիարդ եվրոն համարժեք է Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի՝ 2016թ-ի 4%-ին:
Նշենք, որ ԵՄՆ պնդում է, որ Մեծ Բրիտանիան պետք է վճարի Բրյուսելին իր պարտավորությունների դիմաց: