Ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են « Ծառուկյան» դաշինքից. «Ժողովուրդ»
ԿԸՀ-ն երեկ հրապարակել է պատգամավորի մանդատից հրաժարված թեկնածուների անունները: Ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են « Ծառուկյան» դաշինքից՝ 23 հոգի, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից: Արդեն այսօր ժամը 15:00-ին ԿԸՀ-ն նիստ կգումարի և կքննի այդ դիմումները, կկազմի արձանագրություն՝ ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին: Չնայած չի բացառվում, որ դեռ մինչև ԿԸՀ նիստը, էլի լինեն ինքնաբացարկ հայտնող թեկնածուներ. Համենայն դեպս, օրենքը չի արգելում: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Բայց անկախ նրանից, թե ԿԸՀ-ն այսօր ում կտա մանդատ, ապագա խորհրդարանի կազմն առաջիկայում դեռ էլի է փոփոխությունների ենթարկվելու. Բանն այն է, որ պատգամավոր գրանցվելուց, ԱԺ առաջին նիստին մասնակցելուց հետո թեկնածուներից ոմանց Սերժ Սարգսյանը կարող է գործուղել կառավարություն՝ նշանակելով նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում: Այնպես որ, իշխանության ներսում վերադասավորումները դեռ երկար են շարունակվելու: Հնդկական ցածրորակ այս սերիալի մի քանի մասեր դեռ կըմբոշխնի հայ հասարակությունը: Ի դեպ, ԸՕ 100-րդ հոդվածը սահմանում է, որ ինքնաբացարկի մասին դիմումները պետք է նոտարական կարգով վավերացված լինեն կամ դիմողն այն ներկայացնի ԿԸՀ անձամբ»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին