«Ֆեյսբուք»-ի լսարանը հասել է 1.94 միլիարդի
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում հասել է 1,94 միլիարդի:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ 2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով օգտատերերի թիվը կազմել է 1,65 միլիարդ, աճը կազմել է 17 տոկոս:
Ներկայումս մոտավորապես 1,28 միլիարդ մարդ «Ֆեյսբուք» է մտնում ամեն օր: Ցուցանիշը 18 տոկոսի աճ է արաձնագրել անցյալ տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատությամբ: Այն ժամանակ նման օգտատերերի թիվը 1,09 միլիարդ է եղել:
Հաշվետու ժամանակահատվածում «Ֆեյսբուք»-ի եկամուտը կազմել է 8,03 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 3,06 միլիարդ դոլար: Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են վերլուծաբանների սպասումները և ավելացել 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ: Այն ժամանակ եկամուտը կազմել էր 5,38 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը՝ 1,73 միլիարդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում