Կարկառո՞ւն, այդ բառը որտեղից եք սովորել. Արմեն Ամիրյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ական պատգամավորներից նոր ինքնաբացարկի դիմումներ ստացվելո՞ւ են և ի՞նչ փոփոխություններ են լինելու կառավարությունում, ասաց. «Ընտրված պատգամավորի ինքնաբացարկը միայն իր անձի իրավունքն է, ես դժվարանում եմ պատասխանել հարցին»:
Նաև ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ քննարկումներ կան ՀՀԿ-ի ներսում:
Դիտարկմանը՝ դուք կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից եք, միթե՞ տեղյակ չեք, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Կարկառո՞ւն, այդ բառը որտեղից եք սովորել, ես երբեք այդ բառը չեմ օգտագործել, երբեք, նույնիսկ, խորհրդային տարիներին: Նոր սերունդը կարծես թե այդ բառը չպետք է օգտագործեր, գեղեցիկ բառ չէ»։
Այնուամենայնիվ, ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան ՀՀԿ-ում, կառավարությունում, նախարարը նշեց. «Հայտարարված է այն, ինչ հայտարարված է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան