Կարեն Կարապետյանը գազալցակայանների կողմից մատուցվող ծառայությունների որակը խիստ անբավարար է գնահատում
«Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար», - այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով գազալցակայանների շահագործման թերություններին։
Վարչապետի խոսքերով՝ միայն վերջին շրջանում գրանցվել է գազալցակայաններում ու գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը, հատկապես, պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողությամբ:
«Խիստ մտահոգիչ է նաև, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ», - ընդգծեց Կարեն Կարապետյանը։
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վարչապետը ՀՀ արտակարգ իրավիճակների, Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ ամփոփելով նշված ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում