Մանդատները վայր դնել էին տվել. Էդմոն Մարուքյան
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մանդատները վայր դնել էին տվել, ոչ թե նրանք անձամբ էին վայր դրել։ Այս մասին Նոր Նորքում իրականացված քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Այդ մարդիկ լավ են արել՝ իրենց մանդատը հետ են պահանջել, սակայն նրանք ավելի վաղ դիմում են գրել, նոտարով հաստատել։ Երբ որ նրանց դիմում գրել էին տալիս, գուցե այդ ժամանակ հայտնեին այս ամենի մասին, բայց պարզ է, որ եթե այն ժամանակ հայտնեին, ցուցակներում նրանց չէին ներառի»,- նշեց պատգամավորը։
Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ հենց սկզբից դեմ է եղել համամասնական ընտրակարգին, քանի որ այդ ընտրակարգով կուսակցության ղեկավարներն են վերջում որոշում՝ ով է դառնալու պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Ինքնաբացարկի դիմումը հետ պահանջած 12 պատգամավորներից 8-ը ստացան պատգամավորի մանդատ
- Մուկուչյան. «Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածու ինքնաբացարկի դիմումները հետ են պահանջել
- Ինքնաբացարկ հայտնած պատգամավորները ԿԸՀ-ում են
- Հայտնի են ինքնաբացարկ հայտնած պատգամավորների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին