Օգնեք մեզ, որ օգնենք ձեզ. Նիկոլ Փաշինյանն՝ ընտրողներին
Եթե ցանկանում եք փոփոխություններ, ապա մայիսի 14-ին գնացեք ընտրատեղամասեր և նշում կատարեք «Ելք» դաշինքի դիմաց, քանի որ «Ելք»-ն է փոփոխության ուժը։ Նոր Նորքում այսօր իրականացվող քարոզարշավի ընթացքում այս մասին ասաց դաշիքի ավագանու թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ երևանցին մայիսի 14-ին հնարավորություն ունի ընտրելու հաշվետու և արդյունավետ իշխանություն։ Միկոյան 8 հասցեով անցնելիս Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսով նկարեց աղբարկղերը, դրանց շուրջ թափված աղբը՝ միաժամանակ նշելով. « Տարոն ջան սիրուն չի, ամոթ է, եկեք, աղբը մաքրեք»։
Քաղաքապետի թեկնածու ընտրողներին հորդորեց՝ «Օգնեք մեզ, որ օգնենք ձեզ», և այլապես խնդրեց ընտրություններց հետո իրենց փողոցներում տեսնելիս չբողոքել քաղաքի վատ կառավարումից։
«Դուք կարող եք թարմություն հաղորդել Երևանին։ Երևանում ամեն բան չի կարող վատ լինել, քանի որ այն շատ պոզիտիվ քաղաք է։ Ձեզ առաջարկելու են ընտրակաշառք, սակայն դուք եք որոշում կայացնողը։ Կայացրեք ուրիշ որոշում՝ ունենալու ուրիշ մայրաքաղաք և ուրիշ մթնոլորտ։ Մեկ անգամ թեկուզ դժվարությամբ ընտրակաշառքից հետ քաշեք ձեր ձեռքը և ընտրատեղամասում նույն այդ ձեռքով ճիշտ ընտրություն կատարեք»,- ասաց նա։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Երևանի ավագանու ընտրություններին ևս դպրոցների տնօրենները զբաղվեն ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելով՝ Նիկոլ Փաշինայնաը հիշեցրեց, որ այդ տնօրեններից շատերն ընդգրկված են ՀՀԿ ավագանու ցուցակում։
Հարակից հրապարակումներ`
- «Ելքը» խոստանում է Երևանում տարեկան 50 ավտոբուս հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց
- «Ելք»-ի նախընտրական ծրագիրը շատ իրատեսական և չափելի է. Արայիկ Հարությունյան
- «Ելք-ի հաղթանակից հետո Երևանում որևէ պատմամշակութային հուշարձան որևէ ոտնձգության չի ենթարկվի. Ն.Փաշինյան
- Երևանցին պետք է ընտրություն կատարի «Ելք»-ի և ՀՀԿ-ի միջև. Վիկտոր Ենգիբարյան
- «Ելք»-ի գրանցած հաջողությունը տեղից շարժեց դրական փոփոխությունների անիվը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին