Ինքնաբացարկի դիմումից հրաժարվածներին հավանաբար դրդել են. Վարդան Բոստանջյան
Ինքնաբացարկ հայտնած պատգամավորի թեկնածուները համապատասխան դիմումներ են գրել և դրանց տակ ստորագրել, սակայն այժմ, ամենայն հավանականությամբ, փոշմանել են, ինչի պատճառով էլ երեկվանից նման աղմուկ է բարձրացել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդան Բոստանջյանը։
«Եթե հիմա այդ մարդիկ հանկարծակի ասում են, որ դիմում չեն գրել, դա ընդհանրապես տղամարդուն սազական բան չէ։ Ամենայն հավանականությամբ, նրանց դրդող է եղել, հակառակ դեպքում այլ տարբերակ չկա»,- ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» դաշինքն իրավական գործընթաց սկսի պատգամավորական մանդատները հետ ստացած անձանց նկատմամբ, Վարդան Բոստանջյանը պատասխանեց՝ ինքը նման մանրամասների չի տիրապետում։
«Ես ինքս որոշողների շարքում չեմ։ Ձեռնպահ եմ մնում այդ մասին որևէ բան ասել։ Պարզապես մի բան գիտեմ. դիմումները հաստատ եղել են։ Ո՞նց կարող է պատահել, որ մարդը չիմանա՝ դիմում գրել է, թե չի գրել»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ինքնաբացարկի դիմումը հետ պահանջած 12 պատգամավորներից 8-ը ստացան պատգամավորի մանդատ
- Մուկուչյան. «Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածու ինքնաբացարկի դիմումները հետ են պահանջել
- Ինքնաբացարկ հայտնած պատգամավորները ԿԸՀ-ում են
- Նապոլեոն Ազիզյանը հետ է պահանջելու ինքնաբացարկի դիմումը