Հասարակություն 16:00 04/05/2017

Կարինե Դանիելյան. Երևանին կանաչ զանգված է պետք

Բնապահպան Կարինե Դանիելյանը չի հետևում, թե ինչ են առաջարկում Երևանի ավագանու մասնակից կուսակցությունները քաղաքի բնապահպանական խնդիրների լուծման վերաբերյալ:

«Ճիշտն ասած՝ հիասթափված ենք: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մանրամասն ուսումնասիրել էինք մասնակից բոլոր կուսակցությունների՝ այդ ոլորտում առաջարկած ծրագրերը: Հատ ու կենտ լրագրողների էին եկել, այսինքն՝ հետաքրքրություն չկա: Դրա համար մենք էլ չշարունակեցինք»,-Panorama.am-ին ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահը:

Նկատենք, որ Դանիելյանի ասուլիսին  ներկա է եղել նաև Panorama.am-ի լրագրողը: Բնապահպանը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում հաղթող թեկնածուին խորհուրդ է տալիս այս ոլորտին մեծ ուշադրություն դարձնել: Նախ պետք է օրենքի նախագիծ մշակել ու ընդունել Կենտրոն վարչական շրջաբնում ընթացող խայտառակ կառուցապատումը դադարեցնելու վերաբերյալ:

«Պետք է դադարեցնել Կենտրոնի խայտառակ խտացումը: Քանդել ես կարծում եմ, էլ հնարավոր չի, բայց գոնե դադարեցնել: Եթե որևէ տեղ՝ ենթադրենք Կոնդում, Ֆիրդուսում հին շինությունները հնարավոր չէ պահպանել, քանդելու դեպքում պետք է միայն կանչապատել, ոչ թե բարձրահարկ շենքեր խցկել ու խցկել»,-ասաց հասարակական գործիչը:

Նա նշում է, որ վերջին տարիներին մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքներ են իրականացվում, սակայն բավարար չեն, կանաչ զանգվածի խտացում է պետք, գազոնները պետք է  մավելացնել:

«Հենց որ շենքի առաջին հարկը զբաղեցրել են, միանգամից գազոնը վերացրել են, ծառերը կտրել են: Բավական է անցնել կենտրոնական փողոցներով և կտեսնեք սա: Պետք է ստիպել վերականգնել գազոնը, բնաբաժակով ծառերը»,-ասաց նա:

Դանիելյանին անհանգստացնում է, որ կանաչապատումն արվում է միատեսակ ծառերով, բացի այդ ակացիաներն ու եղևնեիները միմյանցից բավականին հեռու են տնկվում, մինչդեռ Երևանը խիտ կանաչի կարիք ունի:

«Օրինակ, վերջերս Առինջում, Ծառուկյանի օբյեկտի մոտ եկան, հսկա ծառերը քոքահան արեցին, ես փորձեցի կանգնեցնել, ոչինչ չստացվեց, քաղաքապետարան զանգ տվեցի, իրենք որոշեցին չխառնվել: Երեք-չորս այդպիսի մեծ ծառ արմատախիլ արեցին, մյուսները փոքր էին, էլի հանեցին: Ճիշտ է հիմա գեղեցիկ սարքել են, բայց կանաչ զանգվածն անհամեմատ քիչ է: Գեղեցիկ լանդշաֆտ է եղել, բայց քաղաքին գեղեցկությունը միայն բավարար չէ, կանաչ զանգված է պետք, որ օդը մաքուր լինի»,-ասաց ՀԿ նախագահը:

Բնապահպանին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տեղյակ են պահել, որ Իսակովի պողոտայում մեծ կաղնիների կողքը քաղաքապետարանի աշխատակիցները փոքրիկ ակացիաներ են տնկել՝ հնարավոր այն մտադրությամբ, որ հետո կաղնիները կտրեն:
«Դեսպանատան աշխատակիցները բողոքել են: Քաղաքապետարանի հետ պետք է հարցը քննարկվի, որ կաղնիները պահպանվեն»,-ասաց նա:

Կ. Դանիելյանին՝ քաղաքապետարանի տրամադրած տվյալների համաձայն, Երևանում մեկ բնակչին բաժին է ընկնում 18-20 քմ կանաչ տարածք:

«Ասում են, որ նույնիսկ 20 քմ-ն են անցնում: Բայց այստեղ խտության հարց կա: Օրինակ, ամբողջ օղակաձև այգին համարվում է ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, բայց այսօր Օղակաձև այգին որևէ նորմատիվով կանաչապատ տարածք չի կարող համարվել, որովհետև առնվազն կեսը կառուցապատված է»,-ասաց նա, հիշեցնելով, որ մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքի չափը կախված տարբեր առանձնահատկություններից տարբեր է՝ սկսած 24 քմ-ից մինչև 70 քմ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:46
Պետդումայում առաջարկել են հարկադիր կերպով զավթել աղբանոցի վերածած բնակարանները
Պետդումայի շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Կոլունովն առաջարկել է ավելացնել տուգանքները...
Աղբյուր` Panorama.am
10:24
Խաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներ
Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Անտոնին Դվորժակի լեգենդար...
Աղբյուր` Panorama.am
10:03
Թբիլիսիում երկու օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 107 մարդ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար։...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայր կառուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Հաջորդ քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կամաց-կամաց ազատվում է իր տեղակալներից։...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». ՆԳ նախարարությունում պաշտոնանկությունները շարունակական են լինելու
«Փաստ» թերթը գրում է. ««Վոթցափային պաշտոնանկություններից» հետո, երբ ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:16
Բաց նամակ Աննա Հակոբյանին. Տգիտության դեմ պայքարելը ոչ թե նորաձև է, այլ վտանգավոր
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անւոշ Պողոսյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշին յանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որն...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է
Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար, քանզի նշում ենք մեր Եկեղեցու առաջին լուսավորիչների՝ Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:00
17-ամյա Էլեն Բադալյանը դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող
17-ամյա Էլեն Բադալյանը 98 միավորով դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող։ Նա ստացել է հաղթանակը խորհրդանշող արձանիկը, 5մլն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». Իր հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ուշագրավ հաղորդագրությամբ հանդես եկավ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը: «ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
08:49
Հրդեհ Գյումրիում
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  նոյեմբերի 29-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ զտում է թիմը՝ հույս ունենալով, որ սա կբարձրացնի ՔՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը երեկ խորհրդարանում արցախցիների քաղաքացիության հարցով...
Աղբյուր` Panorama.am
00:33
Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական...
Աղբյուր` Panorama.am
23:24
Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը սկսել է հատուկ տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։ Հայտնում է newsgeorgia.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
22:50
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որի կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբերի 29-ին, ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ինչ աղմկահարույց օրակարգով է կառավարությունը դեկտեմբերի 3-ին ԱԺ արտահերթ նիստ գումարում
ՀՀ ԱԺ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
22:01
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով կա մեկ տուժած
Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները
Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը «Նոյեմբերի  29-ին՝ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:12
Վերին Լարսի անցակետը կրկին փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վանաձորում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Դեկտեմբերի 10-ից ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից  փակ նիստի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ադյո՞ք իր անձին անդրադարձ եղել է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}