Հայաստանի 18 պատվիրակ կմասնակցի Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը
Մայիսի 29-ից հունիսի 11-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենա Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը: Եվրոպայի շախմատի անհատական առաջնություն 2017-ը ընտրական փուլ է աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության համար: Ըստ ՖԻԴԵ-ի կանոնադրության և Շախմատի Եվրոպական Միության խորհրդի որոշման՝ ընտրվելու են 23 մասնակից:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 18 շախմատիստ. Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Սերգեյ Մովեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, միջազգային վարպետներ Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը և Հովհաննես Հակոբյանը: