Հայաստանում ելույթ է ունենալու Մալթայի միջազգային դաշնամուրային մրցույթի մրցանակակիր Ռուբեն Կոզինը
Մայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Նվագախմբից Panorama.am-ին հայտնեցին, որ համերգը կսկսվի Վ.Ա. Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 13-ով: Որպես մենակատար հանդես կգա 2017 թ. -ի Մալթայի միջազգային դաշնամուրային մրցույթի երկրորդ մրցանակակիր Ռուբեն Կոզինը / Ռուսաստան/: Այնուհետ առաջին անգամ Հայաստանում կհնչի Մ.Մուսորգսկու «Նկարներ պատկերասրահից» ստեղծագործության մշակումը լարային նվագախմբի համար: