Մահացել է աշխարհի ամենատարեց դերասաններից Լուկաս Ամմանը
Գերմանիայում մահացել է աշխարհի ամենատարեց դերասաններից մեկը՝ Լուկաս Ամմանը: Նա 104 տարեկան էր: kp.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է դերասանի ծանոթներից մեկը: Նրա խոսքով, Ամմանը մահացել է Մյունխենի իր բնակարանում ծանր և շարունակական հիվանդությունից հետո: Գերմանական Bild-ը գրում է, որ վերջերս դերասանին վիրահատել էին:
Ամմանը ծնվել է 1912 թվականի սեպտեմբերի 28-ին Շվեցարիայում: Երկարատև կյանքի ընթացքում նա նկարահանվել է 46 ֆիլմում և սեիրիալում: Նա հայտնի էր հիմնականում Եվրոպայում խուզարկուի իր դերերով: