«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է կատարել ևս 5 զինծառայողի ընտանիքի
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը մայիսի 2-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 5 զինծառայողների ընտանիքների:
Հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախօրեին ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանի, պայմանագրային զինծառայողներ կրտսեր սերժանտ Կարեն Մարատի ՈՒլուբաբյանի, սերժանտ Արայիկ Իգորի Սարգսյանի, սպայական կազմի մայոր Նվեր Յուրիկի Բաբաջանյանի և փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 000, 250 000 և 300 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներ, որոնք սպասարկվում են անվճար:
Հարակից հրապարակումներ`
- «1000 դրամ»-ի նախագծով առաջիկայում փոխհատուցում կտրամադրվի ևս 2-3 ընտանիքի
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 10-ական մլն դրամ է հատկացրել հակառակորդի կրակոցից զոհված երկու զինծառայողի ընտանիքների
- «Մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք». նախարարը «1000 դրամի» հիմնադրամի մասին
- Վիգեն Սարգսյանը և Կարեն Թամազյանը՝ «1000 դրամի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ
- Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց «1000 դրամ» նախագծում կատարված փոփոխությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին