Առաջին եռամսյակում պանրի արտադրությունն աճել է, թթվասերինը, կաթնաշոռինը՝ նվազել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 3 321.4 տոննա պանիր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.6%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այս տարվա եռամսյակում է 0.4%-ով աճել է կաթի արտադրությունը՝ կազմելով 103 685.4 հազար լիտր:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-մարտին կեֆիրի արտադրությունն աճել է 8,8%-ով, յոգուրտինը՝ 33.7%-ով, կաթնասերինը՝ 12%-ով, մայոնեզինը՝ 2.8 անգամ:
2017 թ-ի առաջին եռամսյակում 10.6%-ով նվազել է մածունի արտադրության ծավալը՝ կազմելով 1 347.8 տոննա, կաթնաշոռինը՝ 5%-ով և կազմել 213.3 տոննա:
Նշված ժամանակահատվածում 21.4%-ով նվազել է նաև թթվասերի արտադրության ծավալը. եթե 2017 թ-ի հունվար-մարտին արտադրվել է 1 202.6 տոննա թթվասեր, ապա 2016-ի հունվար-մարտին՝ 1 530.2 տոննա: