«Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է կոշտ վերահսկողության տակ լինի. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձավ աղբահանության և սանիտարական աշխատանքերին:
Վարչապետի խոսքերով՝ ՀՀ կառավարությունը տրամադրված է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումը անհրաժեշտ մակարդակի բերելու, ամենուրեք անկանոն թափվող աղբի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ձևավորելու, օրինազանցների նկատմամբ վարչարարությունը խստացնելու ուղղությամբ:
Նա հիշեցրեց, որ 2017 թվականի ապրիլի 20-ին հռչակել են «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը: Ավելի վաղ՝ 2016 թվականին, հավանության է արժանացրել Հայաստանի 2017-2036 թթ-ի կոշտ թափոնների կառավարման համակարգի ռազմավարությունը, հաստատվել է իրականացվող միջոցառումների ծրագիր, այդ առումով կա հստակ պատկերացում և որոշակի հեռանկար:
Նշված աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացումն ապահովելու, որոշ գործառույթները կանոնակարգելու նպատակով՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ՝ նախարարությունը աղբահանության և սանիտարական մաքարման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ: Մենք փաստորեն առ այսօր նման մարմին չունեինք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է հսկողության տակ լինի. «Ծրագիրը հսկողության տակ ենք դնում, պարբերաբար անդրադառնում ենք, թե ուր ենք հասել, ինչ ենք ծրագրավորել և ինչ ենք կատարել, շատ կոշտ»,- նշեց վարչապետը։
Կարեն Կարապետյանը նաև հանձնարարեց մայիսի 20-ը հայտարարել համապետական շաբաթօրյակ:
«Ընդ որում, այդ շաբաթօրյակը պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի այն ձևական չլինի, համապատասխան տեխնիկա, շինարարական աղբի մաքրում և այլն: Մտածեք, ձևակերպեք, բայց պարոն Լոքյան, պետք է մաքսիմալ դրան պատրաստվել, որպեսզի դեկորատիվ չլինի, դպրոցի բակը մաքրեն և այլն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին