Իրանի ածխահանքում պայթյունի զոհերի թիվը հասել Է 35-ի
Առնվազն 35 մարդ է զոհվել Իրանի Գոլեստանի նահանգի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, տուժել է շուրջ 30 հոգի: Reuters գործակալությանը հղում անելով «ՏԱՍՍ»-ը գրում է, որ ուժգին պայթյունը տեղի է ունեցել մայիսի 3-ին Ազադշահր քաղաքի մերձակա «Զամեստանե Յուրտ» ածխահանքում:
1,8 հազար մետր խորության վրա արգելափակման մեջ են հայտնվել մի քանի տասնյակ ածխահատներ:
Պատահարի վայրում անցկացվում է ընդգրկուն փրկարար գործողություն, որին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները և կինոլոգները՝ հատուկ վարժեցված շներով:
Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել թույլատրելի նորմաներն անցած մեթանի կուտակումը։