Արցախի նախագահը ԵՊԲՀ-ն կադրերի պատրաստման կարևորագույն դարբնոց է անվանել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանը, բժշկական կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը ԵՊԲՀ-ն անվանել է Արցախում բժշկական կադրերի պատրաստման կարևորագույն դարբնոցներից մեկը՝ արժևորելով ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա