
Հովիկ Աբրահամյանը մերժել է ԱԱԽ քարտուղար նշանակվելու առաջարկը. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մերժել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու՝ Սերժ Սարգսյանի առաջարկը: Այդ պաշտոնը թափուր է մնացել Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելուց հետո։
Մերժման հիմնավորումը եղել է այն, որ դեռ անհայտ է, թե 2018 թվականին ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այսինքն՝ նորից անորոշություն կմտնի նրա ծրագրերում:
«Աբրահամյանը նպատակադրվել է այս մեկ տարում ամրապնդել իր դիրքերը, որպեսզի 2018 թվականին ավելի լուրջ հավակնություններով և ավելի ամուր դիրքերից կարողանա հանդես գալ: Ի դեպ, ապրիլի 24-ին էլ Հովիկ Աբրահամյանը բավական զուսպ խոսեց իշխանությունների և իր ծրագրերի մասին՝ չօգտագործելով «գետերի և առվակների» հայտնի հռետորաբանությունը»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին