Իրանը և ԵՏՄ-ն համաձայնեցրել են ազատ առևտրի գոտում շրջանառելի ապրանքները
Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը նախնական համաձայնեցրել են այն ապրանքների ցանկը, որոնք ազատ առևտրի գոտում առաջիկայում կշրջանառվեն: Ժամանակավոր ԱՏԳ-ն կարող է ստեղծվել արդեն իսկ այս տարվա ընթացքում, իսկ մշտականի այն կփոխակերպվի երեք տարվա ընթացքում:
«Իզվեստիա» պարբերականի փոխանցմամբ՝ ցուցակի համաձայն՝ Իրանը ԵՏՄ կմատակարարի ցիտրուսային, ձկնային և ծովային մթերքներ: Ռուսաստանը, իր հերթին, Իրան կմատակարարի որոշ մետաղներ, բեռնատարներ և ավտոբուսներ: Նախընտրելի ապրանքների ցանկում են նաև ինքնաթիռները:
Որոշ ապրանքների հաշվով կողմերը դեռևս համաձայնության չեն եկել: Օրինակ՝ ԵՏՄ-ն չի համաձայնում իր տարածք ազատ ռեժիմով ներմուծել իրանական մրգեր, բանջարեղեն և կաթնամթերք: Ըստ պարբերականի աղբյուրի՝ նշված ապրանքների ազատ ներմուծման դեմ հանդես է գալիս մասնավորապես Ղրղզստանը, մինչդեռ Հայաստանի դիրքորոշման մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Նշվում է, որ Իրանը ցանկանում է ազատ ռեժիմով ԵՏՄ արտահանել հատկապես պղնձային արտադրանքներ, սննդամթերք և թեթև արդյունաբերության արտադրանք՝ դեղամիջոցներ, կոշիկ, գորգ, կտորներ, պարկեր, շոկոլադ, հաց, հյութեր և այլն:
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ իրանական կողմը ԵՏՄ-ից ներմուծվող ապրանքների վրա գործող հարկերը նվազեցվելու է մինչև 4%, քանի որ ըստ իրանական օրենսդրության՝ դրանից ցածր դրույք չի կարող գործել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան