Ոռոգման համակարգն այս տարվա վերջին պետք է ուղղակի իդելական լինի. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով ջրամատակարարման ու ոռոգման համակարգի հիմնախնդիրներին՝ նշեց, որ ջրամատակարարող ընկերության սպասարկման տարածքից դուրս մնացած հանրապետության 560 բնակավայրեր ընդգրկված չեն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վարձակալության պայմանագրի սպասարկան տարածքում
Բացի այդ, ըստ նրա, դրանք չունեն ջրամատակարարման ու ջրահեռացման որակյալ համակարգեր և համարվում են բարձր ռիսկային», - նշեց վարչապետը։
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ նշված 560 բնակավայրերի ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների նպատակով պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի պետություն-մասնավոր տնտեսվարող փոխշահավետ համագործակցությանը։
«Ոռոգման համակարգի մեխանիկական ջրարտադրությունը պայմանավորված է էլեկտրաէներգիայի անարդյունավետ, մեծաքանակ սպառման, ինչպես նաև շահագործման և պահպանման մեծ ծախսերի հետ: Ակնհայտ է, որ խիստ անհրաժեշտ է համակարգում օր առաջ իրականացնել ֆինանսական առողջացման հստակ միջոցառումներ։ Միաժամանակ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մայր և միջտնտեսային համակարգերում ոռոգման ջրի ջրաչափությունը և հաշվառումը իրականացվում է մասամբ: Այդ ենթատեքսոտւմ կարևոր ենք համարում ոռոգմանհամակարգում ամբողջական հաշվառման համակարգերի ներդրումը»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով նշվածը՝ վարչապետը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց եռամսյա ժամկետում ուսումնասիրել 560 բնակավայրերից բիզնես հետաքրքրություն ներկայացնող համայնքների խմբաքանակը և մինչև տարեվերջ հայտարարել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում բնակավայրերի 1-ին խմբի մրցույթի հրավերը:
Երկամսյա ժամկետում էլ պետք է մշակվի և կառավարության աշխատակազմ ներկայացվի ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման ծրագիր հստակ միջոցառումներով և իրականացման ժամանակացույցով, ներկայացվի հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որի իրականացման արդյունքում կունենանք 2100-ից ավել հաշվառման կետերից ստացվող առցանց տեղեկատվություն ջրի հոսքի և մակարդակի վերաբերյալ։
«Խոսքն ինչի մասին է. 560 բնակավայր ջրամատակարարման խնդիրները կարգավորում է յուրաքանչյուրն իր պատկերացրած ձևով՝ որակ, ժամկետ, սպասարկում և այլն: Ամբողջը պետք է վերլուծենք և հստակ յուրաքանչյուրի վերաբերյալ ունենանք ծրագիր: Եթե նույնիսկ հետագայում համայնքն է կառավարելու, հստակ պետք է ձևակերպենք, թե համայնքն ինչ չափորոշիչներով և ինչպես պետք է այդ գործընթացը կազմակերպի: Իսկ ոռոգման համակարգն այս տարվա վերջին պետք է ուղղակի իդելական լինի, ստորակետից հետո երրորդ թիվ բաց թողնել պետք է չլինի, որովհետև այն ծախսը, որն անելու ենք հաշվառման համար, բերելու է տնտեսական էֆեկտի»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից ակնկալում է նաև շուկայի կտրուկ մեծացում, կոշտ կերպով ստվերի վերացում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան