Տավուշում ականի պայթյունից զինվորական է վիրավորվել (լրացված)
Այսօր Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով զինվորական է վիրավորվել: Panorama.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նրան հիմա տեղափոխում են Երևան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ Ա.Հովհաննիսյանը չհաղորդեց:
Լրացում
«Տավուշում ականից վիրավորված զինծառայող՝ Շիրազ Կամոյի Սահակյանի վիճակը այս պահին ծանր է, նա գտնվում է Բերդի հոսպիտալում»,-ավելի ուշ պն խոսնակը իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում կատարեց։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան