«Ծառուկյան», «Ելք» դաշինքներին զուգահեռ՝ այժմ ունենք նաև Բրուտոսի անվան դաշինք. Ազատ Արշակյան
Ունենք «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, հիմա էլ, ի դեմս «Ծառուկյան» դաշինքից նեղացածների, ունենք նաև Բրուտոսի անվան դաշինք: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
««Ծառուկյան» դաշինքը տրոհվեց: Եթե այդ մարդիկ դուրս են եկել առանց Գագիկ Ծառուկյանի համաձայնության, այդ ակցիան դասալքություն է, դավաճանություն, բրուտոսություն: Դուրս գալով՝ նրանք, հավանաբար, խուսափել են հաշվեհարդարից: Կարծում եմ՝ հաշվեհարդարի սպառնալիք է եղել: Չի բացառվում, որ «մոդերատորը» տեսել է՝ «Ծառուկյան» դաշինքն ինքնուրույնության նշաններ է ցույց տալիս և նրան թուլացնելու համար էլ թուլացրել է նրան»,- նկատեց բանախոսը:
Ազատ Արշակյանն ընդգծեց՝ «Ծառուկյան» դաշինքը շահագործվել է, և երբ ընտրված մարդիկ պետք է շնորհակալություն հայտնեին նրան, լքեցին:
«Այստեղ բացակայում է տարրական մարդկային արժանապատվությունը, հարգանքն ու պատասխանատվությունը»,- փաստեց բանախոսը:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Ազատ Արշակյանը նշեց՝ «Երկիր ծիրանին» մասնակցում է՝ ավելի շուտ ճանաչվածություն ձեռք բերելու համար, մինչդեռ «Ելք»-ը՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն ամրապնդելու:
«Բոլոր երեք ուժերն էլ ներկայացրել են ոչ թե համայն հայության մայրաքաղաքին, այլ գավառական որևէ քաղաքին հարիր ծրագիր»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ինքնաբացարկի դիմումը հետ պահանջած 12 պատգամավորներից 8-ը ստացան պատգամավորի մանդատ
- Մուկուչյան. «Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածու ինքնաբացարկի դիմումները հետ են պահանջել
- Հայտնի են ինքնաբացարկ հայտնած պատգամավորների անունները
- ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել են ՀՀԿ և ՀՅԴ անդամներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան