«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները սպառնացել են ՌԴ-ին և Ուկրաինային պատժամիջոցներով
«Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը հնարավոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը «Եվրատեսիլի» կանոնադրությունը խախտելու համար: Ռիա նովոստին, հղում անելով ZDF Heute-ին, գրում է, որ այս մասին հայտնել է մրցույթի կազմկոմիտեի ղեկավարը:
Նրա խոսքով, որպես ընդունող երկիր Կիևն իր վրա պարտավորություն էր վերցրել ապահովելու բոլոր մասնակիցների ելույթները, սակայն ռուս մասնակցի դեպքում այդ պարտավարությունը չի կատարել: Ռուսաստանը խախտել է Եվրատեսիլի կարգը, քանի որ նրա ներկայացուցիչները տարվա սկզբի պարտադիր հանդիպումներին ներկա չեն եղել:
Պատժամիջոցների մասին որոշումը դեռևս չի ընդունվել, բայց այդ հարցը, կազմկոմիտեի ղեկավարի խոսքով, անպայման քննարկվելու է հաջորդ շաբաթվա ընթացքում: Ինչ պատժամիջոցներ կկիրառվեն ՌԴ-ի և Ուկրաինայի նկատմամբ, կհայտարարվի արդեն «Եվրատեսիլ» մրցույթից հետո: Որպես պատժամիջոց կարող է կիրառվել դրամական տուգանք, երեք տարով արգելել մասնակցել մրցույթին:
Հարակից հրապարակումներ`
- Guardian. «Քաղաքականությունը մշտապես եղել է «Եվրատեսիլ»-ի հոմանիշը»
- ԵՀՄ-ն պաշտոնապես հաստատել է՝ ՌԴ-ն չի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին
- Կիևում հայտարարել են, որ Եվրատեսիլ 2017-ի ռուս մասնակցի մուտքի արգելքը մրցույթը բոյկոտի չի հանգեցնի
- Եվրատեսիլի կազմակերպիչները խոստանում են Ուկրաինայում բոլորի մասնակցությունը
- «Եվրատեսիլի» կազմակերպիչներն անում են հնարավորը, որ ռուս մասնակիցը ելույթ ունենա Կիևում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան