Խաչիկ Մանուկյանի և Նապոլեոն Ազիզյանի հարազատները ահազանգել են, որ վախենում են հաշվեհարդարից. «Ժողովուրդ»
Նախօրեին, որբ ԿԸՀ-ն հրապարակեց պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած թեկնածուների ցանկը, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից մի քանիսը հայտարարեցին, թե իրենք ինքնաբացարկի որևէ դիմում չեն ներկայացրել և որ այդ մասին առաջինը լրատվամիջոցներն են իմանում։ Երեկ ԿԸՀ նիստում «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներից 12-ը հայտարարեցին, որ չեն հրաժարվում իրենց մանդատից։ ԿԸՀ որոշմամբ այդ թեկնածուներից 8-ը մանդատ կստանան՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Վահան Կարապետյանը։ Մյուս 4 թեկնածուների՝ Մուշեղ Սաղաթելյանի, Ալիկ Եղիկյանի, Մանուկ Սուքիասյանի և Հրանտ Դավթյանի ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարվեցին, բայց քանի որ նրանք անցողիկ տեղերում չէին, մանդատ չեն ստանա։ «Ծառուկյան» դաշինքը այդպես էլ չի մեկնաբանել տեղի ունեցածը, կատարվածի վերաբերյալ շրջանառվում են ամենատարբեր վարկածներ։
«Ի դեպ, ըմբոստացած թեկնածուներից Խաչիկ Մանուկյանի և Նապոլեոն Ազիզյանի հարազատները լրատվամիջոցներին ահազանգել են, որ իրենց տների մոտ կասկածելի մեքենաներ են կայանված, և իրենք վախենում են հաշվեհարդարից»,-գրել է «Ժողովուրդ»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին