Անհեթեթություն է «Ծառուկյան» դաշինքում ինքնաբացարկների հարցը կապել ՀՀԿ-ի հետ. Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունում երբեք պառլամենտական ընտրությունների նախօրեին պատգամավորների թեկնածուներից ինքնաբացարկի դիմումներ չեն գրվել, առավել ևս այս ընտրություններում: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ֆիքսում ենք՝ մեր կուսակցությունում նման պրակտիկա չի եղել, չկա ու վստահաբար ասում եմ, որ չի լինելու»,- նշեց ՀՀԿ խոսնակը:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքում տիրող իրավիճակին, էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերվում ցանկացած կուսակցությանը, դաշինքին, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Ծառուկյան» դաշինքին:
«Սա հարց է, որ ՀՀԿ-ին չի վերաբերում, այս հարցը պետք է հանգուցալուծվի «Ծառուկյան» դաշինքում: Այսինքն՝ հանրապետականն այստեղ անելիք չունի»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, թե բոլոր այն հրապարակումները, որոնցում «փորձում են ՀՀԿ-ի ձեռքը տեսնել, կատարյալ անհեթեթություն են»:
Նա նաև նշեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել այլ կուսակցությունում, այլ դաշինքում առկա իրադարձությունները։
«Մենք չենք խառնվում քաղաքական այլ ուժերի ներքին խնդիրներին»,- եզրափակելով խոսքն՝ ասաց ՀՀԿ խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան