Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են համատեղ զենք արտադրելու շուրջ
Զենքի արտահանմամբ զբաղվող ռուսական «Рособоронэкспорт» պետական կազմակերպության մարքեթինգի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ են անցկացվում թուրք-ռուսական համատեղ զենք արտադրելու նախագծի շուրջ: Գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով թուրքական «Haberler» լրատվական կայքին։
Թուրքական աղբյուրին Վլադիմիր Գոնչարովը հայտնել էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն ռուսական արտադրության տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգերի, այլև մի շարք ուրիշ խոշոր տրամաչափի զինատեսակների նկատմամբ:
Բացի այդ նրա խոսքերով` Թուրքիան և Ռուսաստանը ներկայումս քննարկում են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները:
Գոնչարովը տեղեկացրել է, որ «Рособоронэкспорт»-ը 2016թ. վերջից սկսած թուրք գործընկերների հետ ակտիվ բանակցությունների մեջ է զենք մատակարարելու հարցում:
Նշվում է, որ կազմակերպությունը հանդիսանում է մայիսի 9-12 Ստամբուլում կայանալիք «IDEF-2017» ռազմական ցուցահանդեսի կազմակերպիչը: Նախատեսվում է, որ միջացառմանը կմասնակցեն Թուրքիայի կառավարության, Զինված ուժերի և գործարար աշխարհի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան