Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մասին հուշագիր է ստորագրվել
Այսօր՝ մայիսի 4-ին, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաԷսկալացման գոտիներ ստեղծելու մասին:
Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն:
Փաստաթուղթն ստորագրել են պատվիրակությունների ղեկավարները. Ռուսաստանի կողմից՝ սիրիական կարգավորման խնդրով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ արաբա-աֆրիկյան երկրների գործերով արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին:
Սիրիական զինված ընդդիմության պատվիրակության երկու անդամներ ցուցադրաբար լքել են «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստը:
Զինված ընդդիմության պատվիրակության ղեկավար Մուհամեդ Ալուշը լիագումար նիստին չի ժամանել:
Ավելի վաղ՝ մայիսի 3-ին, Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկել են լարվածության նվազեցման չորս գոտիների ստեղծումը՝ Սիրիայի Իդլիբի նահանգում, Հոմս քաղաքից դեպի հյուսիս, Արևելյան Գուտայում և երկրի հարավում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին