Հայաստանում առաջին արևային համակարգային կայանի կառուցման համար hայտարարվել է մրցույթ
Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային համակարգային կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարվել է միջազգային մրցույթ:
Էներգետիկայի ու բնական պաշարաների նախարարությունից հայտնեցին, որ մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են բոլոր այն հավանական հայտատուները, ովքեր կարող են բավարարել նախաորակավորման հրավերով սահմանված որակավորման չափորոշիչներին։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2017թ. հունիսի 16-ը։
Մրցույթի հիմնական պայմաններից մեկը սկագինն է. նախապատվությունը կտրվի այն մասնակցին, որն ավելի ցածր և մրցունակ սակագին կառաջարկի։
Նախարարությունում ակնկալում են, որ մրցույթի մասնակիցների շրջանակը կլինի բավական ընդգրկուն՝ հաշվի առնելով տարեսկզբին անցակացված ներդրումային համաժողովին մասնակից բազմաթիվ ընկերությունների հետաքրքրությունները Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայան կառուցելու նախաձեռնության նկատմամբ:
Հիշեցնենք, որ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի համաձայն, Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։ Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանք, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։
Հարակից հրապարակումներ`
- Մասրիկում 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման մրցույթ է հայտարարվել
- Լեռնամերձցիները կատակով ասում էին՝ որտեղ եք ուզում մեզ գցել. փոխնախարար
- Ստեղծվել է հանձնաժողով արևային կայանների կառուցման ծրագրին աջակցելու նպատակով
- Հայաստանում մեկնարկել է մինչև մեկ մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը
- Մոսեսգեղում գործարկվել է արևային ջրատաքացուցիչ համակարգը
- Արմավիրի Լեռնամերձ գյուղի ընտանիքներին տրամադրվելու է արևային ջրատաքացուցիչների համակարգ
- Հայաստանում արևային վահանակներ կարտադրվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին