Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան թույլ է տվել խաղալ հիջաբով
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) պաշտոնապես թույլ է տվել խաղացողներին դուրս գալ խաղահրապարակ հիջաբով և այլ գլխաշորերով` այն պայմանով, եթե դրանք լինեն սև-սպիտակ կամ համընկնեն թիմի մարզահագուստի գույնի հետ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ նոր օրենքը գործելու է հոկտեմբերի 1-ից: Նրանք հայտարարում են, որ գլխաշորը չպետք է ծածկի դեմքի որևէ մասը և այլ խաղացողների համար վնասվածք առաջացնելու ռիսկ չստեղծի:
2012 թվականից միջազգային մրցույթների ժամանակ մարզիկների հագուստների նկատմամբ պահանջները թուլացել են: ՖԻՖԱ-ն թույլ է տվել կանանց խաղալ փակ գլուխներով, եթե դա պահանջում է նրանց կրոնական համոզմունքները: