Անուշ Սեդրակյան. Ինքնաբացարկների գործընթացի մեջ միայն մի դրական բան կա
«Ծառուկյան» դաշինքի թեկնածուների ինքնաբացարկի դիմումների շուրջ առաջացած իրավիճակը քաղաքագետ Անուշ Սեդրակյանի համար անսպասելի չէր:
«Բնավ անսպասելի չէր: Ամբողջ ընտրական գործընթացում կա՞ր արդյոք մի դետալ, մի շտրիխ, որը նախապես քաղաքականապես ծրագրված չէր, նախատեսված չէր, խնամքով գործարակված չէր: Չկա այդպիսի մի շտրիխ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Նա այն կարծիքին է, որ ԿԸՀ-ում ինքնաբացարկի դիմումների հայտնվելը, ապա դրանք հետ պահանջելը խոսում է այն մասին, որ բոլոր քաղաքական գործընթացները վերահսկվում են մեկ կենտրոնից:
«Խոսել ֆեոդալական քաղաքական վերահսկողության մասին արդեն ուշ է: Հիմա յուրաքանչյուր կուսակցության ներսում արագ կարող են աճեցնել ընդդիմացող բևեռ, չեմ ուզում դա ձևակերպել որպես ընդդիմադիր բևեռ, և այդ բևեռը կատարելու է իշխանության կամադրսևորումը: Ամեն ինչ պարզ է, խնամքով ծածկված ներինտրիգային ծրագիր է»,-ասաց Ա. Սեդրակյանը:
Նա ցավ հայտնեց, որ ինքնաբացարկի դիմումը հետ պահանջած մարդկանց՝ խորհրդարանում հայտնվելու արդյունքում որևէ փոփոխություն ակնկալել հնարավոր չէ:
«Այդ մարդկանց որակը միջինացված նույնն է՝ միջինացված պրոֆեսիոնալ ոչ կոմպետենտ որակ է»,-գնահատեց քաղաքագետը:
Ինքնաբացարկների գործընթացի մեջ, Ա. Սեդրակյանի խոսքով, միայն մի դրական բան կա. «Թեկուզ ձևականորեն որոշակի քաղաքական իրավունքներ պաշտպանվում են»:
Հարակից հրապարակումներ`
- Ինքնաբացարկի դիմումը հետ պահանջած 12 պատգամավորներից 8-ը ստացան պատգամավորի մանդատ
- Մուկուչյան. «Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածու ինքնաբացարկի դիմումները հետ են պահանջել
- Ինքնաբացարկ հայտնած պատգամավորները ԿԸՀ-ում են
- Նապոլեոն Ազիզյանը հետ է պահանջելու ինքնաբացարկի դիմումը
- Հայտնի են ինքնաբացարկ հայտնած պատգամավորների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան