Մայր Աթոռը բնակարան կնվիրի հնգյակ լույս աշխարհ բերած ընտանիքին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կընծայի չորս սենյականոց բնակարան։ Panorama.am-ին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Տեր Վահրամն ասաց. «Եկեղեցին միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բազմազավակ ընտանիքների խնդիրները՝ ջանալով հոգևոր խնամքից բացի կարելվույն չափ նաև նյութապես սատարել նրանց»:
Տեղեկանալով հնգյակ ունեցած ընտանիքի բնակության պայմանների մասին՝ Կաթողիկոսը որոշել է աջակցել ընտանիքին և նպաստել փոքրիկների խաղաղ ու անվրդով մանկությանը:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» ԲԿ-ում մայիսի 3-ին 23-ամյա մեծամորցի կինը՝ Լուսինե Պողոսյանը լույս աշխարհ էր բերել հնգյակ՝ մեկ տղա և չորս աղջիկ:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։ Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին ևս նախապատրաստում են ինքնուրույն շնչառությամբ «ՍԻՊԱՊ» (SIPAP) համակարգին միացնելու համար։ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու փոքրիկի (տղայի և ամենից ցածր քաշով ծնված աղջկա) վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Հարակից հրապարակումներ`
- Նոր տվյալներ՝ հնգյակի առողջական վիճակի մասին
- Նորածին հնգյակի ընտանիքին օգնելու համար հաշվեհամար է բացվել. ՀԺ
- Հնգյակից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր. ԱՆ
- Մեծ հաղթանակ էր, որ մենք կարողացանք կնոջ հղիությունը հասցնել 28 շաբաթականի. Անդրանիկ Պողոսյան
- «Սկզբում իմացել ենք եռյակ է լինելու, հետո որ իմացանք հնգյակ է, շոկի մեջ էի». հնգյակի մայր
- Մասնագետներն ամեն ինչ անում են այսօր ծնված հնգյակի կյանքը փրկելու համար
- Հնգյակի ընտանիքին կտրամադրվի 7.5 մլն դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա