Դրսի հանդիսատեսի համար հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա է. Համասյան
«Ժողովրդական երաժշտությունը կարիք չունի մշակման, կայացած, իդեալական երաժշտություն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը:
Նրա խոսքով, ժողովրդական երաժշտության ձեռք տալը պետք է լինի հիմնավորված, տարիների ուսումնասիրություններից հետո:
«Չի կարելի թեթև, մակերսային մի բան անել ու ներկայացնել հանրությանը: Չեմ ասում, որ պետք է մարդ վախենա ինչ-որ բան անել: Ամենակարևորն այն է՝ ոչ թե օգտագործել այդ երաժշտությունը, այլ բարձրացնել, մատուցել նոր ձևով ու երաշտության ամեն մի նոտա էլ ավելի պայծառացնել»,- նշեց երաժիշտը:
Տ. Համասյանն ասաց, որ դրսում հայկական ժողովրդական երաժշտությունն այլ կերպ է ընկալվում, Հայաստանում՝ այլ կերպ:
«Դրսի հանդիսատեսի համար հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա է, իմ մշակումներն ավելի շատ հասկանում են մոդեռն երաժշտություն, իսկ այստեղ զուտ հայկական մեղեդիներ են լսում»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Երաժիշտները պետք է իմանան, որ ամենակարևորը ոչ թե հայտնի դառնալն է, այլ բարձրորակ երաժշտություն մատուցելը»
- Հայաստանում նվագելիս շատ էներգիա եմ ծախսում. Տիգրան Համասյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին