«Երաժիշտները պետք է իմանան, որ ամենակարևորը ոչ թե հայտնի դառնալն է, այլ բարձրորակ երաժշտություն մատուցելը»
«Եվրոպայում հանդիսատեսին զարգացնելու համար հատուկ պետական թատրոններ են գործում՝ երկու տարվա ծրագրով: Այդ ընթացքում կայանում է 100-150 համերգ: Տարվա ընթացքում լսում են այն, ինչ մենք կարող ենք լսել 20 տարվա ընթացքում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը՝ խոսելով հայ հանդիսատեսի մասին:
Նրա խոսքով, չի կարելի մեղադրել, որ կա վատ երաժշտություն, դրա համար դեգրադացում է գնում:
«ԱՄՆ-ում ավելի վատ վիճակ է: ԱՄՆ-ում կա փոփ երաժշտություն, որը երաժշտություն էլ չէ, դեղ է, մարդկանց ուղեղները լվանալու համար է: Իմաստը փողն է: Այդ երաժշտությունը կա ամբողջ աշխարհւմ: ԱՄՆ-ում ավելի մեծ պրոբլեմ է, քան Հայաստանում: Բոլոր երկրներում էլ մշակութային առումով տարբեր խնդիրներ կան, պետք է ժողովրդին կրթել դեպի լավագույն մշակութ»:
Տ. Համասյանն ընդգծեց, որ այստեղ պարզպես երաժիշտները պետք է իմանան, որ ամենակարևորը ոչ թե հայտնի դառնալն է, այլ բարձրորակ երաժշտություն մատուցելը, ինչի համար անհրաժեշտ է երկար տարիների ուսում, շատ աշխատանք:
«Այդ մտածելակերպը պետք է լինի: Այստեղ ամենաառաջին խնդիրն այն է, որ չկա մրցակցություն: Օրինակ, ջազում չկա մրցակցություն: Կան մի քանի երաժիշտներ, ովքեր չեն տեսնում իրենցից լավ երաժիշտների կամ գոնե իրենց նման երաժիշտների, փոքր ընտանիք են»,- նշեց նա:
Երաժիշտը կարևորում է նաև դրսի հետ շփումը, դրսում սովորելը, կայանալը, ինչը, նրա խոսքով, կհանգեցնի նաև մշակութային փոխանակման:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին