Նորընտիր պատգամավորները ստացան մանդատները
ՀՀ կառավարության ընդունելությունների տանն այս պահին նորընտիր պատգամավորներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնում է պատգամավորական մանդատները:
Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ-ն կունենա 105 պատգամավոր՝ 58-ը ՀՀԿ-ից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք» դաշինքից, 7-ը՝ ՀՅԴ կուսակցությունից:
Մանդատները ստանալու համար չէին ներկայացել «Ելք» դաշինքից խորհրդարան անցած գործիչները: Մուկուչյանը կարդաց անունները, բայց նրան մոտեցող չեղավ:
Օրենսդիր մարմնում աշխատել պատրաստվող կանանց Մուկուչյանը վարդեր նվիրեց: Նշենք, որ ԱԺ-ում 105 պատգամավորից 18-ը կանայք են:
«Ժողովուրդն իր ասելիքն ասեց, հիմա մենք պետք է մեր անելիքն անենք»,-մինչ մանդատ ստանալը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով օրենսդիր մարմին է եկել «Ծառուկյան» դաշինքից, խոստացավ քննադատել իշխանություններին, եթե իր կարծիքով, ճիշտ բան չանեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան