Տասը ամսում հակառակորդի կողմից արձակված կրակոցների արդյունքում 20 զոհ ենք ունեցել. Արցախի ՄԻՊ
2016 թվականի մայիսի 1-ից մինչև 2017 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում մենք ունեինք հակառակորդի կողմից արձակված կրակոցների արդյունքում 20 զոհ, որը համարում ենք շատ մեծ թիվ»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով, իրենք բարձրաձայնում են, որ Ադրբեջանը շարունակաբար թույլ է տալիս հրադադարի ռեժիմի խախտումներ:
«Մենք պետք է կարողանանք միջազգային հանրության համար հասկանալի լեզվով մատուցել, ստեղծել տեղեկատվություն այդ խախտումների մասին, ինչն անում ենք»,- նշեց Ռ. Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին