«Ստեփան Գիշյան» հիմնադրամը տրամադրել է առաջին դրամաշնորհները
2015 թվականին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից ստեղծվել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը:
Ստեփան Գիշյանի ծննդյան օրը, հիմնադրամն ամփոփել է իր կողմից 2017թ-ի սկզբին հայտարարած դրամաշնորհային ծրագրերի արդյունքները:
Հիմնադրամից հայտնում են, որ խորհրդի որոշմամբ այս տարի աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին՝
1. «Միասին» հիմնադրամ
2. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի համայնքային մարզադպրոց
3. «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն
4. ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիա:
«Հոգաբարձուների խորհրդի և իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որոնք հիմնադրամին համագործակցության հայտ ներկայացրեցին. հույս ունեմ, որ մենք ապագայում էլ կշարունակենք համագործակցությունը: Հիմնադրամի ստեղծման գլխավոր նպատակը Ստեփանի գործը շարունակելն է, նրա մտածելակերպը, աշխարհայացքը կյանքի կոչելը սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով: Մենք համոզված ենք, որ դրված նպատակին հասնելու լավագույն ուղին առկա խնդիրներով մտահոգ կառույցների, կազմակերպությունների և անհատների ներուժը համախմբելն է, ինչին մենք հասնելու ենք հիմնադրամի միջոցով: Այս ծրագրերին աջակցելը կլինի մեր հիմնադրամի առաջին փոքր քայլը, որպեսզի մենք հպարտությամբ ասենք, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը»,-իր խոսքում նշել է հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:
«Ես շատ հաճախ եմ հիշում Ստեփանին, մտովի խոսում նրա հետ… Ստեփան Գիշյանը նոր մշակույթ և մտածողություն է բերել Հայաստանի ֆինանսաբանկային և գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել մեր հազարավոր հայրենակիցներին ամուր կանգնած մնալ հայրենի հողի վրա, ապրել և արարել հայրենիքում: Համոզված եմ, որ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի գործունեության շնորհիվ մենք ևս մեկ նոր հնարավորություն կստեղծենք առկա մտքերի և գաղափարների իրագործման համար»,-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը սկսում է ընդունել դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման հայտեր
- Հուշ երեկո. Մեկ տարի՝ առանց Ստեփան Գիշյանի ու նրա հետ (Լուսանկարներ)
- Ստեփան Գիշյանը լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի բանկային ոլորտի կայացման ու զարգացման գործում. ՀԽ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան