«Շիրակ»-ը չի մեկնաբանում ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից Արման Սահակյանի հեռացումը
«Շիրակ» ֆուտբոլային ակումբն առայժ պարզաբանումներ չի ներկայացնում ակումբի սեփականատեր Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից հեռացնելու հարցի առնչությամբ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ակումբի հանրային կապերի ղեկավար Աննա Թադևոսյանը։
«Երբ որ տեսակետ ներկայացնենք, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կայքում կտեղադրենք։ Մինչ այդ ոչինչ չենք մեկնաբանում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել ՀՖՖ 15-րդ տարեկան ժողովը: Ժողովի ընթացքում քննարկվել է ՀՖՖ Գործկոմի անդամ Արման Սահակյանին ՀՖՖ Գործկոմի անդամների կազմից հեռացնելու հարցը: Որպես հեռացման հիմք՝ նշվել է ՀՖՖ կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները չկատարելը, ինչպես նաև ՀՖՖ գործկոմի նիստերին և աշխատանքներին չմասնակցելը։