Հալեպում 12 հազար փախստական վերադառնում է ազատագրված գյուղեր
Սիրիական Հալեպի իշխանությունները սկսել են «Ջիբրին» ճամբարից փախստականներին իրենց գյուղերը վերադարձնելու մեծ օպերացիան: Գյուղերը վերջերս են ազատագրվել ահաբեկիչներից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է Հալեպի փոխնահանգապետը:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 12 հազար բնակչի տեղափոխում Եփրատ գետի երկայնքով գտնվող հինգ գյուղ: Երկար ամիսներ, նույնիսկ տարիներ այդ գյուղերի բնակիչները ստիպված ապրել են Հալեպում գտնվող փախստականների «Ջիբրին» ճամբարում:
Ահաբեկիչները թաքնվել են խաղաղ բնակիչների տներում, թալանել, տների մի մասը ռազմական գործողությունների հետևանքով քանդվել են: Բայց և այնպես, մարդիկ շատ ուրախ են եղել, որ կրկին հայտնվել են իրենց տներում, որոշները նույնիսկ ծնկի են իջել և համբուրել հայրենի հողը:
Սիրիական իշխանությունների ներկայացուցիչներ հետևելու են, թե ինչպես են մարդիկ ապրում այդ գյուղերում, արդյոք հարմար է ապրելու համար, նաև կպարզեն, թե ինչ օբյեկտներ են անհրաժեշտ վերականգնել:
Այդ գյուղերի բնակիչներն ավանդաբար զբաղվել են գյուղատնտեսությամբ: Այժմ սիրիացի պաշտոնյաները խոստանում են օգնել գյուղացիներին հնարավորինս արագ վերականգնել իրենց տնտեսությունները, որպեսզի նորից վերադառնան իրենց աշխատանքին: