Տավուշում վիրավորված կապիտան Սահակյանի վիճակը կայուն է
Տավուշի մարզում մայիսի 4-ին ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող՝ Շիրազ Կամոյի Սահակյանի վիճակը կայուն է,- այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը:
«Շիրազ Սահակյանը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում, ոտքը սրունքից ամպուտացված է, վիճակը ստաբիլ է»,- տեղեկացրեց նա։
Հիշեցնենք, որ կապիտանը Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել նախօրեին։
Հարակից հրապարակումներ`
- Ականի պայթունից վիրավորված Շիրազ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն
- Վիրավորված կապիտան Շիրազ Սահակյանը տեղափոխվում է Երևան
- Պարզվում են կապիտան Շիրազ Սահակյանի՝ վիրավորումներ ստանալու հանգամանքները
- Տավուշում ականի պայթյունից զինվորական է վիրավորվել (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին