Դավիթ Լոքյան. Խոշորացումը համայնքներում առաջ է բերել լուրջ փոփոխություններ
Բոլոր ուսումնասիրությունները փաստում են, որ համայնքների խոշորացումը կառավարման արդյունավետ ձև է և համայնքներում առաջ են բերել լուրջ որոշակի փոփոխություններ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նրա խոսքով, խոշորացման ծրագիրը կշարունակվի, պրոցեսը կավարտվի հաջորդ տարի: Հայաստանի փորձը ԵՄ-ում ճանաչվել է լավագույներից մեկը:
«Այս տարի մենք պետք է կարողանանք 32 խոշորացված համայնք ունենալ շուրջ 380 և ավելի համայնքների միացման արդյունքում»,-ասաց նախարարը:
Լոքյանն ասաց, հանձնարարել է տեղեկանքներ պատրաստել այն մասին, թե խոշորացված համայնքներն իրենց միջոցներով ինչպիսի աշխատանքներ են կատարում:
«Մեկ օրինակ եմ ուզում ներկայացնել ամենահեռավոր, ամենափոքր խոշորացված համայնքի մասին: Շիրակի մարզի Աշոցքի Սարապատ համայնքը փոքր գյուղերով միավորված միավոր է: Համայնքում կարողացել են որոշակի ֆինանսական ռեսուրսներ առանձնացնել, որի արդյունքում կարողացել են ձեռք բերել երկու բուլդոզերներ, վառելանյութ, միջհամայնքային բոլոր ճանապարհները փորձում են բարեկարգել»,-ասաց կառավարության անդամը, հիշեցնելով, որ համայնքը խոշորացվել է մոտ վեց ամիս առաջ:
Նրա խոսքով, համայնքն ընդունել է մի շատ հետաքրքիր որոշում, բյուջեից 6 մլն դրամ հատկացրել է բարձրորակ սերմեր գնելու և այն համայնքի բնակիչներին տրամադրելու համար, որպեսզի աշնանը կարողանան այն վերադարձնել:
«Համայնքում սկսել է լուսավորության պրոցեսը, նախկինում այդ տարածքում անհասանելի պրոցես էր: Համայնքի կազմում մտնող բոլոր գյուղերում այս կամ այն աշխատանքներ են ընթանում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Լոքյան. Համայնքը չպետք է գոյատևի միայն պետությունից ստացվող դոտացիայով
- Համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել է ռեսուրսների օպտիմալացման հնարավորություն
- Խոշորացված համայնքներում կանայք ընդհանրապես ներկայացված չեն ավագանիում. Պատգամավոր
- Մ. Բաղդասարյան. Խոշորացված համայնքներից եկած արձագանքները դեռևս տարբեր են
- Սյունիքի խոշորացված համայնքներում միակ թեկնածուներն ընտրվեցին
- Խոշորացումն արվում է մի քայլ առաջ գնալու եղած իրավիճակից. ԱԺ պատգամավոր
- Համայնքների խոշորացումից պետք է ձեռնպահ մնալ առնվազն մինչև սահմանադրական փոփոխությունները. Արծվիկ Մինասյան
- Գյուղատնտեսական հողերի խոշորացումը` գյուղի զարգացման նախադրյալ. Վահագն Սարոյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում