4 երկիր միացել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին
ԵՄ-ին անդամակցելու թեկնածու-երկրներ Ալբանիան ու Մոնտենեգրոն, ինչպես նաև Նորվեգիան ու Ուկրաինան միացել են ԵՄ-ի խորհրդի որոշմանը՝ երկարաձգելով Ռուսաստանի ղեկավարության դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ հայտարարել է ԵՄ-ի արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար ֆեդերիկա Մոգերինին:
Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն հաշվի է առնում նշված երկրների որոշումն ու ողջունում է այն:
Մարտի 13-ին Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ու Ուկրաինական ռուսամետ անջատողականների նկատմամբ 6 ամսով երկարաձգել հաստատված պատժամիջոցները:
Ընդհանուր առմամբ ցանկում ընդգրկվել են 150 ֆիզիկական և 37 իրավաբանական անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա